Սպորտ

ՌԴ մարզիկները ոչ պաշտոնական թիմային հաշվարկում առաջինն են պարալիմպիկ խաղերում

1 րոպեի ընթերցում

ՌԴ մարզիկները ոչ պաշտոնական թիմային հաշվարկում առաջինն են պարալիմպիկ խաղերում

ԵՐԵՎԱՆ,15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի մարզիկները արդեն նվաճել են 67 մեդալ Սոչիում ընթացող ձմեռային պարալիմպիկ խաղերի՝ հաշմանդամ մարզիկների օլիմպիադայի մրցումներում եւ զբաղեցնում են 1-ին տեղը մրցաշարի ոչ պաշտոնական թիմային հաշվարկում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դրանցից 27 ոսկե, 21 արծաթե եւ 19 բրոնզե պարգեւ են:

7 ոսկե եւ 4 արծաթե մեդալով 2-րդ տեղում են Գերմանիայի մարզիկները: 3-րդ տեղը զբաղեցնող ուկրաինացի պարալիմպիկները ունեն 21 մեդալ, դրանցից 5-ը՝ ոսկե, 6-ը՝ արծաթե եւ 10՝ բրոնզե:

Պարալիմպիկ խաղերը կավարտվեն մարտի 16-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում