Սպորտ

Ռուսաստանի մարզիկները ամրապնդվել են Պարալիմպիկ խաղերի թիմային հաշվարկի առաջին տեղում

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի մարզիկները  ամրապնդվել են Պարալիմպիկ խաղերի թիմային հաշվարկի առաջին տեղում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության մարզիկները նվաճելով 34 մեդալ` 11 ոսկե, 14 արծաթե եւ 9 բրոնզե, վստահորեն գլխավորում են Սոչիում ընթացող Ձմեռային պարալիմպիկ խաղերի ոչ պաշտոնական թիմային հաշվարկը:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, 2-րդ տեղը զբաղեցնում են Գերմանիայի մարզիկները՝ 4 ոսկե մեդալներով, արծաթե եւ բրոնզե մեդալ նրանք առայժմ չեն նվաճել, իսկ 3-րդ տեղում են ուկրաինացիները, ովքեր իրենց հաշվին գրանցել են 11 մեդալ` 3 ոսկե, 3 արծաթե եւ 5 բրոնզե:

Այսպիսով, նախորդ օրվա համեմատ, առաջատար եռյակում փոփոխություն տեղի չի ունեցել:

Մարտի 12-ին Պարալիմպիկ խաղերում կխաղարկվի մեդալների 7 հավաքածու, իսկ մրցումները կավարտվեն մարտի 16-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում