Սպորտ

Սոչիի պարալիմպիկ խաղերը ռեկորդային եկամուտ են ապահովել

1 րոպեի ընթերցում

Սոչիի պարալիմպիկ խաղերը ռեկորդային եկամուտ են ապահովել

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում ընթացող Պարալիմպիկ ձմեռային խաղերի մարքեթինգային ծրագիրը, նախորդ խաղերի համեմատ ռեկորդային՝ 95միլիոն դոլար եկամուտ Է ապահովել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության հաղորդագրությունը, «Սոչի-2014» կազմկոմիտեի մարքեթինգային ծրագրերի տնօրեն Դմիտրի Մանեւիչը տեղեկացրել Է, որ այս գումարից 87 միլիոն դոլարն ստացվել Է բազային փաթեթի, 8 միլիոնը՝ լրացուցիչ փաթեթների վաճառքից: Եւս 2 միլիոն դոլար լրացուցիչ ստացվել է Խաղերի հեռուստահաղորդման իրավունքի վաճառքից:

«Այս ծրագիրը հաջողվել Է իրականացնել միայն ռուսաստանյան եւ արտասահմանյան 28 ընկերությունների աշխատանքի շնորհիվ, հակառակ դեպքում` ոչինչ չԷր ստացվի»,- ասել Է Մանեւիչը:

Նա նշել Է նաեւ, որ 2009 թվականին մեկնարկած` 2014 թվականի Սոչիի Օլիմպիական եւ Պարալիմպիկ ձմեռային խաղերի մարքեթինգային ծրագրերի շնորհիվ ստացվել Է 1,3 միլիարդ դոլարից ավելին եկամուտ, ինչը նույնպես ռեկորդ Է Ձմեռային օլիմպիական խաղերի պատմության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում