Սպորտ

Մեկնարկել է Սոչիի Ձմեռային պարալիմպիկ խաղերի բացման արարողությունը

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է Սոչիի  Ձմեռային պարալիմպիկ խաղերի բացման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում մեկնարկել Է ձմեռային 11-րդ պարալիմպիկ խաղերի՝ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող մարզիկների օլիմպիադայի բացման արարողությունը:

Ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, վկայակոչելով gazeta.ru կայքը, այս մրցաշարին կմասնակցեն 45 երկրների 575 մարզիկներ: Հայաստանն այս մրցումներում ներկայացնում Է լեռնադահուկորդ Մհեր Ավանեսյանը:

Ռուսաստանի Դաշնության նախագան Վլադիմիր Պուտինի խոսքով, պարալիմպիկ խաղերը շատ մեծ հետաքրքրություն են առաջացրել մարզասերների շրջանում:

Նա նշել Է, որ այս Խաղերի ռուսաստանցի մրցանակակիրները կպարգեւատրվեն նույն կերպ, ինչ որ վերջերս ավարտվաօ Ձմեռային օլիմպիական խաղերի մեդալակիրները: Վերջիննս պարգեւատրվել էին «Մերսեդես» ավտոմեքենաներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում