Սպորտ

Նորվեգիայի պարաօլիմպիկ մարզիկները հնարավոր է չմեկնեն Սոչի

1 րոպեի ընթերցում

 Նորվեգիայի պարաօլիմպիկ մարզիկները հնարավոր է չմեկնեն Սոչի

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայի սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող մարզիկները հնարավոր Է չմասնակցեն մարտի 7-16-ը Սոչիում կայանալիք ձմեռային պարաօլիմպիկ խաղերին:Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով TV2 հեռուստաալիքը, Նորվեգիաի ազգային պարաօլիմպիկ կոմիտեն մտահոգված Է, որ Ղրիմում առկա քաղաքական իրավիճակը կարող Է նման որոշման պատճառ դառնալ, քանզի Սոչին, ինչպես եւ Ղրիմը, գտնվում են նույն Սեւ ծովի ավազանում, թեեւ առ Սոչիում իրավիճակն անվտանգ Է:

Նորվեգիայի պարաօլիմպիկ սպորտի ղեկավարները նշել են, որ իրենց երկրի մարզիկները ցանկանում են մասնակցել պարաօլիմպիկ խաղերին, ուղղակի չի բացառվում նաեւ հակառակ հնարավորությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում