Մարտի 3-ին Երեւանում տեղի կունենան Եվրոպայի շախմատի անհատական առաջնության առաջին փուլի պարտիաները:

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի 80 մարզիկներ կմասնակցեն մարտի 3-ին Երեւանում մեկնարկող Եվրոպայի շախմատի անհատական առաջնությանը, որի հանդիսավոր բացման արարողությունը տեղի Է ունեցել մարտի 2-ին Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»- ը, մարտի 2-15-ը կայանալիք այս մրցաշարին կմասնակցեն 260 շախմատիստներ 27 երկրներից: Հայաստանը մասնակիցների թվով առաջին տեղում Է:

53 շախմատիստներ ներկայացնում են Ռուսաստանը, 17-ական՝ Վրաստանը եւ Իսրայելը, 13-ը՝ Ուկրաինան, 10-ը՝ Թուրքիան եւ այլն:

Մրցաշարը նվիրված Է շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն, լեգենդար շախմատիստ Տիգրան Պետրոսյանի ծննդյան 85-ամյակին, որը նշվելու Է այս տարի:

Ըստ մրցաշարի կանոնակարգի, առաջին 23 տեղերը զբաղեցրած մարզիկները իրավունք կստանան մասնակցել շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը:

Եվրոպայի շախմատի անհատական առաջնության մրցանակային ֆոնդը կազմում Է 160000 եվրո (20000 եվրո` հաղթողին), սահմանված են նաեւ 25 գլխավոր եւ 15 հատուկ մրցանակներ: Մրցաշարը բաղկացած Է 11 փուլից եւ կանցկացվի շվեյցարական համակարգով:

Առաջնության գլխավոր մրցավարն Է Հայաստանի ներկայացուցիչ միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը:

Հայերեն English

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Կանադան դատապարտել են Իսրայելի կողմից Արևմտյան ափում բնակավայրերի կառուցման ծրագիրը

Արմեն Մկրտչյանը ներկայացրեց ՆԳՆ Փրկարար ծառայությունում իրականացված բարեփոխումներն ու կառույցի կողմից վարվող նոր քաղաքականությունը

Խախտումների պատճառով կասեցվել է Ծաղկաձորի «Ռիպա» հյուրանոցի խոհանոցի գործունեությունը

Պրոբացիայի ծառայության մարզային մարմնի պաշտոնատար անձինք և Ջրվեժ համայնքի ղեկավարի տեղակալը մեղադրվում են ծառայողական պարտականությունները չարաշահելու մեջ

Սահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները

Կուբայում հայտարարել են, որ ԱՄՆ-ն ձգտում է պատժամիջոցներով վնաս հասցնել երկրի տնտեսությանը

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ

Ճապոնիայում Տակաիչիի վարչակազմի օրոք առաջին անգամ մահապատիժ են իրագործել

ՀՀ-ի տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողատարածքը. Դատախազություն

ՌԴ-ն և ԱՄՆ-ն շարունակում են ակտիվ աշխատանքը վարչակազմերի և հատուկ ծառայությունների գծով. Ռյաբկով