Սպորտ

Մհեր Ավանեսյանը պարաօլիմպիկ խաղերում հանդես կգա մարտի 13-ին եւ 14-ին

1 րոպեի ընթերցում

Մհեր Ավանեսյանը պարաօլիմպիկ խաղերում հանդես կգա մարտի 13-ին եւ 14-ին

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պարաօլիմպիկ պատվիրակությունը Սոչի կմեկնի մարտի 3-ի գիշերը` մարտի 7-16-ը Սոչիում կայանալիք ձմեռային պարաօլիմպիկ՝ հաշմանդամ մարզիկների օլիմպիական խաղերին մասնակցելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց պատվիրակության ղեկավար Հայաստանի ազգային պարաօլիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը, պատվիրակության կազմում են նաեւ մեկ մարզիկ՝ լեռնադահուկորդ Մհեր Ավանեսյանը, նրա մարզիչ Ռաֆֆի Դերդերյանը եւ մեկ բժիշկ:

Պատվիրակության ղեկավարը տեղեկացրեց, որ Ավանեսյանը հանդես կգա մարտի 13-ին եւ 14-ին՝ ոլորավայրԷջք եւ հսկա ոլորավայրԷջք մրցաձեւերում:

Նա նշեց, որ պատվիրակությունը Սոչիում կփորձի համագործակցություն հաստատել տեղի հայկական համայնքի հետ` նպատակ ունենալով հայ պարաօլիմպիկ մարզիկների համար հետագայում ապահովել մարզումների հնարավորություն Սոչիում:

Հայաստանի պարաօլիմպիկ պատվիրակությունը Երեւան կվերադառնա մարտի 16-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում