Հասարակական

Սիրիայում վիրավորված 4 հայերի առողջական վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում

2 րոպեի ընթերցում

Սիրիայում վիրավորված 4 հայերի առողջական վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում փետրվարի 27-ին քաղաքապետարանի առաջին հարկում դիպուկահարի արձակած գնդակից վիրավորված Ժակ Պաղճեյանը անմիջապես բժշկական օգնություն է ստացել և վերադարձել է տուն: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Նա վնասվածք էր ստացել վզի հատվածում: Ինչ վերաբերում է փետրվարի 26-ին Հալեպի շրջակայքում զինված բախումների ժամանակ վիրավորված հայ զինծառայող Սարո Մատարյանին, ապա նրա վիճակը նույնպես կայուն է: Սարո Մատարյանը ստացել էր ձախ ոտքի կրունկի վնասվածք:

Ավելի վաղ՝ փետրվարի 14-ին, Սեյֆ ադ Դաուլայի մեջ վիրավորված հայ զինծառայող Սաքո Սեֆերյանը անմիջապես տեղափոխվել էր հիվանդանոց և բուժումներ ստացել: Վասվածքն ամբողջովին բուժվել է: Սա 1994թ. ծնված եւ 10 ամսվա զինծառաայող Սաքո Սեֆերյանի երրորդ վնասվածքն է:

Մեկ այլ հայ զինծառայող 20-ամյա Կարեն Պարսումյանը, որ վիրավորվել էր 2014թ. հունվարի 30-ին Ներաբ օդանավակայանի մոտ ռազմական գործողությունների ժամանակ գտնվող Թիյարա գյուղում, այժմ երկարատև բուժումներից հետո առողջ է, սակայն ժամանակ է պահանջվում վնասվածքների ամբողջական ապաքինման համար: Ռումբի բավական շատ բերկորներ մխրճվել էին երիտասարդի մարմնի մեջ:Հալեպի հայաշատ թաղամասերում վերջին շրջանում ծանր դեպքեր չեն գրանցվել, սակայն անդադար լսվում են շրջակայքում լսվող ռմբակոծության ձայներ:

Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում ՄԱԿ-ի տվյալներով զոհերի թիվը գերազանցել է 120 հազարը, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում