Սպորտ

Սոչիի ռուսաստանցի օլիմպիականները պարգեւատրվել են «Մերսեդես» ավտոմեքենաներով

1 րոպեի ընթերցում

Սոչիի ռուսաստանցի օլիմպիականները պարգեւատրվել են «Մերսեդես» ավտոմեքենաներով

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերի ռուսաստանցի բոլոր չեմպիոններին եւ մրցանակիրներին որպես մրցանակներ հանձնվել են սպիտակ գույնի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:

Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Օլիմպիադայի չեմպիոններին հանձնվեցին GL, արծաթե մեդալակիրներին՝ ML, բրոնզե մեդալակիրներին՝ GLK կարգի ավտոմեքենաներ:

Ավտոմեքենաների հանձնումը Օլիմպիական խաղերի մեդալակիրներին կատարվել Է Ռուսաստանի Դաշնությունում գործող «Օլիմպիականների աջակցության» ֆոնդի շնորհիվ, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն Է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

Մեդվեդեւը նշել Է, որ «Ռուսաստանում օլիմպիականների աջակցության ներկայում գործող համակարգը իդեալական չԷ, բայց որակական առումով այն լրիվ այլ Է, քան մենք ունեինք 10-15 տարի առաջ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում