ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ամենաարեւելյան կետում՝ Սեմյոն Դեժնեւի հրվանդանում, վառվել Է Սոչիի ձմեռային պարաօլիմպիկ խաղերի կրակը:
Ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության հաղորդագրությունը,Պարաօլիմպիկ խաղերի կրակը վառվել Է ծագող արեւի առաջին ճառագայթների ներքո: Այս հրվանդանը Ռուսաստանի Դաշնության` լուսաբացը դիմավորող առաջին աշխարհագրական կետն Է:
Առաջին ջահակիրներ են դարձել 2012 թվականի Լոնդոնի Պարաօլիմպիկ խաղերի մրցանակակիր, ՌԴ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ կարգի շքանշանի ասպետ17-ամյա Անդրեյ Գլադկովը եւ հյուսիսային բազմամարտի Չուկոտկայի առաջնությունների բազմակի հաղթող Վալենտինա Էտոնը: Այստեղից մինչեւ Սոչի կրակը Էստաֆետի փուլերով կտանեն 1500 ջահակիրներ` հատելով Ռուսաստանի Դաշնության 8 դաշնային տարածքներ:
Կրակի դիմավորումը ամեն մի քաղաքում ուղեկցվելու Է տեղական հատուկ շոու-ծրագրով: Օլիմպիական կրակի Էստաֆետի 1-ին փուլը կանցնի Մեծ Բրիտանիայի Ստոք Մանդեւիլ քաղաքով: Այստեղ1960 թվականին ի շնորհիվ գերմանացի բժիշկ Լյուդվիգ Գուտմանի անցկացվել են առաջին Պարաօլիմպիկ խաղերը:
Սկսած Սոչիի խաղերից, բոլոր Պարաօլիմպիկ խաղերի կրակը պետք Է այցելի Ստոք Մանդեւիլ` որպես խաղերի ծննդավայր:
Սոչիի ձմեռային Պարաօլիմպիկ խաղերը կանցկացվեն մարտի 7-16-ը:
Այս մրցաշարին կմասնակցի նաեւ հայաստանցի 1 մարզիկ՝ լեռնադահուկորդ Մհեր Ավանեսյանը: