Արմեն Մովսիսյանը կոչ է անում պատգամավորներին չխաթարել «Ռոսնեֆտ»-ի հետ բանակցությունների ընթացքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այս պահին նպատակահարմար չի համարում խորհրդարանում «Նաիրիտ»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը: Ազգային ժողովում «Նաիրիտ»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագծի քննարկման ժամանակ Արմեն Մովսիսյանը նշեց, որ այս պահին «Նաիրիտ»-ում «Ռոսնեֆտ» ընկերության հետ նոր ծրագիր է իրականացվում և պետք չէ խաթարել այդ աշխատանքները: «Վերջապես գտնվել է մի ընկերություն, որը պատրաստ է Հայաստանում 500 միլիոն դոլարի ներդրումներ կատարել, եկեք չխափանենք այդ աշխատանքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

«Նաիրիտ» գործարանը եղել է Հայաստանի ամենախորշոր ընկերություններից մեկը և, ամենամեծը լինելով, ունեցել է խնդիրներ` թե՛ ԽՍՀՄ-ում և թե՛ ՀՀ-ում: «Ես ողջունում եմ այն ելույթները, որոնք սրտացավորեն միտված են այս վիճակը փրկելուն, բայց այն ելույթները որոնք նպատակաուղղված են քաղաքական երանգ տալ հարցին, դա ուղղակի ընդունելի չէ»,- ասաց Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը: Նա ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի այն հայտարարության առնչությամբ, ըստ որի` «Նաիրիտը» կանխամտածված սնանկացման են տանում, ասաց, որ եթե կառավարությունը որոշեր սնանկացնել «Նաիրիտ»-ը, ապա տարիներ առաջ սնանկացման միտումները կերևային: Ամենատարբեր գնահատականներ հնչեցին ԱԺ ամբինոնից, որոշ գնահատականներ, նախարարի խոսքով, պահանջում են մասնագիտական պատասխաններ:

Ազգային ժողովը քնարկում է «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 19-ին բացասական եզրակացություն էր տվել որոշման նախագծին, ինչից հետո ՀՅԴ խմբակցությունն այն ներկայացրել էր արտահերթ քննարկման:

Ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը Հայաստանում կիրականացնի շուրջ 500 միլիոն դոլարի ներդրումներ, որոնց ուղղությամբ աշխատանքների մասին զեկուցվել է Սոչիում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպման ժամանակ: ՀՀ վարչապետը նշել է, որ ներդրումները առնչվում են նաև «Նաիրիտ» գործարանին. նոր ստեղծվելիք գործարանում հիմնականում աշխատելու են «Նաիրիտ»-ի ներկայիս աշխատակիցները:

Հայերեն English Русский

Դատախազը դատարան է հանձնել ապօրինի օրինականացված շինությունների և համայնքապատկան հողամասի օտարման վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Հարցումները ցույց են տվել Թրամփի վարկանիշի ամենացածր մակարդակը նրա նախագահության շրջանում

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են

ՆԳՆ ոստիկանության գործունեության առաջին կիսամյակի արդյունքները

Թաիլանդը ցանկանում է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել ՌԴ-ի հետ

ՊԵԿ-ը ներկայացրել է հուլիսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքները

Չրերի արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ-ն արձանագրել է սանիտարահիգիենիկ խախտումներ

Մոսկվայից արտաքսված միգրանտների թիվը 2026 թվականին կրկնակի աճել է

Թրամփը պատրաստ է համաձայնության գալ Իրանի հետ՝ միջուկային զենք մշակելու կարողությունից երկրի հրաժարվելու դեպքում. Քուշներ

Իսրայելի ուժերը դուրս կբերվեն Գազայից միայն ՀԱՄԱՍ-ի ապառազմականացման դեպքում. Քուշներ