Սպորտ

Սոչի 2014. Ռուսատանի հավաքականը հաղթեց ոչ պաշտոնական թիմային հաշվարկով

1 րոպեի ընթերցում

Սոչի 2014. Ռուսատանի հավաքականը հաղթեց  ոչ պաշտոնական թիմային հաշվարկով

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի հավաքականի ելույթը Սոչիի Ձմեռային օլիմպիադայում, որտեղ այն հաղթեց ոչ պաշտոնական թիմային հաշվարկով, դարձել է ամենահաջողվածը Ձմեռային խաղերին նրա մասնակցության պատմության մեջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Լիլեհամերում ցույց տրված արդյունքը (11+8+4) արդեն բարելավվել է ինչպես ոսկե մեդալների հաշվարկով (12-ը 11-ի փոխարեն), այնպես էլ մեդալների ընդհանուր քանակով` 23-ի փոխարեն 32: Ռուսաստանի հավաքականը գերազանցել է նաև Ձմեռային օլիմպիադաներում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԽՍՀՄ հավաքականների արդյունքը. Վերջինս 1988թ. Կալգարիում նվաճել է 29 մեդալ:

Ռուսաստանը դարձել է 4-րդ երկիրը, որը հաղթել է «տնային» Ձմեռային օլիմպիադայում. դա հաջողվել է ԱՄՆ-ին` Լեյք Պլեսիդ`1932թ., Նորվեգիային` Օսլո, 1952թ., և Կանադային (Վանկուվեր, 2010թ.):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում