Սպորտ

Սոչի 2014. Արման Սերեբրակյանը 35-րդն է լեռնադահուկի ոլորավայրէջում

1 րոպեի ընթերցում

Սոչի 2014. Արման Սերեբրակյանը 35-րդն է լեռնադահուկի ոլորավայրէջում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի ձմեռային 22-րդ Օլիմպիական խաղերի լեռնադահուկի ոլորավայրէջում Հայաստանի ներկայացուցիչ Արման Սերեբրակյանը զբաղեցրեց 35-րդ հորիզոնականը: Սերեբրակյանը գրանցեց 2 րոպե 00.57 վայրկյան արդյունք: Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճեց ավստրացի Մարիո Մատը:

Փետրվարի 23-ին Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը ժամը 11:00-13:55-ը կմրցեն դահուկավազքի 50 կմ մասստարտ տարածությունում: Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներ Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը սքիաթլոն 30կմ դահուկավազքում, համապատասխանաբար, 46-րդ և 63-րդ հորիզոնականներում էին:Հայաստանի ներկայացուցիչ Կատյա Գալստյանը կանանց դասական դահուկավազքի 10 կմ ոճում զբաղեցրեց 64-րդ հորիզոնականը:Գալստյանը մրցատարածությունը հաղթահարեց 35 րոպեում և 75 մասնակիցներից զբաղեցրեց 64-րդ հորիզոնականը: Խաղերի լեռնադահուկային սպորտի հսկա ոլորավայրէջքում Հայաստանի ներկայացուցիչ Արման Սերերբրակյանը զբաղեցրեց 46-րդ տեղը։Սերերբրակյանը ցույց տվեց 2 րոպե 58,40 վայրկյան արդյունք և 71 մարզիկների մեջ զբաղեցրեց 46-րդ հորիզոնականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում