Սպորտ

Օլիմպիական խաղերին սեւ թեւկապներն արգելված են

1 րոպեի ընթերցում

Օլիմպիական խաղերին սեւ թեւկապներն արգելված են

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՄՕԿ-ն, արգելել Է Ուկրաինայի մարզիկներին սեւ թեւկապներ կրել Սոչիում ընթացող Ձմեռային օլիմպիական խաղերին` ի նշան Կիեւում քաղաքական ընդհարումների ժամանակ վերջերս զոհված մարդկանց սգի:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով gazeta.ru կայքը, ՄՕԿ-ն իր մերժումը բացատրել Է այն հանգամանքով, որ Օլիմպիական խարտիան արգելում Է սգո նման ժեստը: ՄՕԿ-ի ներկայացուցիչները ասել են, որ ժամանակին նման խնդրանքով նրանց դիմել Էին Նորվեգիայի եւ Կանադայի ներկայացուցիչները` օլիմպիական խաղերի ժամանակ ցանկանալով այդպիսի ժեստով հարգել իրենց քաղաքացիների հիշատակը, բայց նրանց խնդրանքը նույնպես մերժվել Էր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում