Սպորտ

Ուկրաինացի օլիմպիականները Ուկրաինայում խաղաղություն հաստատելու կոչ են արել

1 րոպեի ընթերցում

Ուկրաինացի օլիմպիականները Ուկրաինայում խաղաղություն հաստատելու կոչ են արել

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող Ուկրաինայի օլիմպիական հավաքականը վերջին օրերին Ուկրաինայում քաղաքական լարվածության հետեւանքով մարդկանց զոհերի կապակցությամբ դիմել է իր հայրենակիցներին խաղաղություն հաստատելու կոչով:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ուկրաինայի Ազգային օլիմպիական կոմիտեի կայքը, դիմումի մեջ մասնավորապես ասված Է. «Մենք ցնցված ենք մեր երկրում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններից, մարդկանց զոհերի դեպքերից: Ուկրաինայում բնակվում են մեր ընտանիքները, ազգականները, մտերիմները, եւ մենք խորապես սգում ենք մարդկանց զոհերի կապակցությամբ»:

Ուկրանիացի մարզիկները կոչ են արել ընդհանուր ջանքերով խաղաղություն եւ միասնություն հաստատել Ուկրաինայում եւ նշել, որ վստահում են ուկրաինական ժողովրդի իմաստությանը, ինչպես նաեւ հույս հայտնել, որ համատեղ ուժերով ի վիճակի կլինեն Ուկրաինայում անդորր հաստատել: Նրանք նշում են նաեւ, որ ամեն ինչ կանեն, որպեսզի Սոչիում ուկրաինական սպորտը հաղթանակներ ունենա եւ, ի նշան դրա, բարձրացվի Ուկրաինայի դրոշը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում