Սպորտ

Ռուսաստանի հոկեյի ազգային հավաքականը դուրս մնաց Օլիմպիական խաղերից

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի հոկեյի ազգային հավաքականը դուրս մնաց Օլիմպիական խաղերից

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի հոկեյի ազգային հավաքականը դուրս մնաց Սոչիում ընթացող Օլիմպիական խաղերից` քառորդ եզրափակիչում պարտություն կրելով Ֆինլանդիայի ընտրանուց: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` ֆիններն առավելության են հասել 3:1 հաշվով և դուրս եկել կիսաեզրափակիչ:

Այս պարտությունը Ռուսաստանի հավաքականի համար անչափ ցավալի է, քանի որ երկրպագուները մեծ հույսեր էին կապում հավաքականում հանդես եկող անվանի հոկեյիստների հետ, ովքեր ելույթներ են ունենում NHL-ի ամենաուժեղ ակումբներում: ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանի հոկեյի հավաքականը դեռևս Օլիմպիական չեմպիոն չի հռչակվել:

Կիսաեզրափակիչ է դուրս եկել նաև Շվեդիայի հավաքականը, որը 5:0 հաշվով քառորդ եզրափակիչում հաղթել է Սլովենիային:

Քառորդ եզրափակիչի ԱՄՆ-Չեխիա և Կանադա-Լատվիա հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 21:00-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում