ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի մարզիկները, վաստակելով 8 ոսկե մեդալ, գլխավորում են Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի ոչ պաշտոնական թիմային հաշվարկը մրցումների 12 օրից հետո: Գերմանացի մարզիկները նվաճել են նաեւ 3 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, 2-րդ տեղում Է Ռուսաստանի թիմը՝ 5ոսկե, 7 արծաթե եւ 6 բրոնզե պարգեւ:
5-ական ոսկե եւ արծաթե, 7 բրոնզե մեդալներով 3-րդ տեղում ԷՀոլանդիայի թիմը:
4-րդ տեղում են ամերիկացիները, որոնք նվաճել են 5 ոսկե, 4 արծաթե եւ 9 բրոնզե մեդալ:
Իսկ մեդալների ընդհանուր քանակով` 18-ական, 1-2-րդ տեղերը կիսում են Ռուսաստանի եւ ԱՄՆ մարզիկները:
Փետրվարի 18-ին Սոչիում կխաղարկվի մեդալների 7 հավակածու: