ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոբսլեիստներ Ալեքսանդր Զուբկովի և Ալեքսանդր Վոեվոդի նվաճած թիմային ոսկե մեդալից հետո Սոչիի օլիմպիական խաղերում Ռուսաստանի հավաքականն ընդհանուր թիմային հաշվարկում դուրս է երկրորդ հորիզոնական: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` Ռուսաստանն, ընդհանուր առմամբ, ունի 17 մեդալ` 5 ոսկե, 7 արծաթե և 5 բրոնզե: Առաջին տեղում ընթանում է Գերմանիայի հավաքականը, որն ունի 7 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ: Թիմային հաշվարկում լավագույն եռյակը եզրափակում է Հոլանդիան: Վերջինս ունի 5-ական ոսկե և արծաթե և 7 բրոնզե մեդալ:
Նորվեգիան գտնվում է 4-րդ, Շվեյցարիան 5-րդ, Կանադան` 6-րդ, ԱՄՆ-ը` 7-րդ, Բելառուսը` 8-րդ, Լեհաստանը 9-րդ և Չինաստանը` 10-րդ տեղը: