Սպորտ

Սոչի 2014. Մառախուղը խառնում է Օլիմպիական Սոչիի «պլանները». հետաձգվել է նաև սնուբորդ-կրոսի մրցաշարը

1 րոպեի ընթերցում

Սոչի 2014. Մառախուղը խառնում է Օլիմպիական Սոչիի «պլանները». հետաձգվել է նաև սնուբորդ-կրոսի մրցաշարը

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի Ձմեռային 22-րդ Օլիմպիական խաղերի բիաթլոնի տղամարդկանց մրցավազքը տեղափոխվել է երեքշաբթի:

Սոչին պատած մառախուղի պատճառով այդ մրցումներն արդեն երկրորդ անգամ տեղափոխվում են: Տղամարդկանց բիաթլոնի մրցումների զանգվածային մեկնարկը տեղափոխվել է երեքշաբթի օրը: Նախնական տվյալների համաձայն` մրցավազքը պետք է կայանար փետրվարի 17-ին, Մոսկվայի ժամանակով 19.00-ին: Սակայն եղանակային պայմանների պատճառով բիաթլոնի այդ մրցումները տեղափոխվել են երեքշաբթի ժամը 15.30-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, բացի բիաթլոնից, մառախուղի պատճառով հետաձգվել է նաև սնոուբորդ-կրոսի մրցաշարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում