Հայաստանի առաջին գորգագործության թանգարանն այցելուների առաջ իր դռները կբացի մարտի վերջին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախապատրաստական վերջնական աշխատանքների ավարտից հետո 2014 թվականի մարտի վերջին Երևանում կբացվի հանրապետության առաջին գորգագործության թանգարանը: Հայկական գորգն աշխարհում հանրահռչակելու, տեղական և միջազգային հանրությանը մեկ թանգարանի միջոցով ներկայացնելու առաքելությունն իր վրա է վերցրել «Մեգերյան կարպետ» ընկերությունը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ընկերության արտադրության և կոմերցիոն գծով տնօրեն Լեոնիդ Անդրեասյանը պատմեց,որ թանգարանը կունենա 230 քմ տարածք: «Թանգարանում տեղ կգտնեն հայկական հնագույն, շուրջ 200 տարվա պատմություն ունեցող գորգեր, ինչպես նաև բացառիկ նմուշներ Մեգերյան ընտանիքի անձնական հավաքածուից»,- նշեց Անրեասյանը:Նա տեղեկացրեց, որ թանգարանի ցուցադրությունը պարբերաբար թարմացվելու է, համալրվելու և փոխարինվելու է նոր ցուցանմուշներով: Ցուցադրվող գորգերից շուրջ 50-ը Նյու Յորքից են բերվելու Երևան:

Մեգերյանընտանիքիավելիքանչորսսերունդզբաղվել է հին գորգերի վերականգնումով և նոր գորգերի արտադրությանբ: 1917 թվականին Մեգերյաները գաղթել են ԱՄՆ և հիմնել «Մեգերյան» ընկերությունը, որն սկզբում զբաղվել է հին գորգերի վերանորոգումով և լվացումով, ինչպես նաև առքուվաճառքով: Գորգեր ստեղծելու գործում վարպետության և հմտության ավանդույթը վերագրվում էՄեգերյանների վերջին` չորորդ սերնդի ժամանակաշրջանին: Մոտ երեսուն տարի առաջ Մեգերյանների ընտանիքը սկսեց այդ գորգերի վերարտադրությունը, որոնց հիմքում ընկած էին գորգերի տեսքի և հնագուն ոճի սկզբունքները:

Արտադրության և կոմերցիոն գծով տնօրենն ընդգծեց, որ ընկերության սեփականատեր Րաֆֆի Մեգերյանի մեծ ցանկությունն է, որ թանգարանի հավաքածուն հասանելի լինի բոլորին և մուտքն ազատ լինի այցելուների համար:

«Մենք ցանկանում ենք աշխատել դպրոցների, մանկապարտեզների, այլ կրթական հաստատությունների հետ, որովհետև այն մշակութային ժառանգությունը, որ ներկայացնելու ենք, բոլորինս է»,- ասաց Անդրեասյանը` կարևորելով նաև լրագրողների դերը գորգագործության հանրահռչակման գործում:

«Մեգերյան կարպետ» ընկերության մասնագետների հաջողվել է գորգերի բնական նյութերով ներկման մեթոդը:Սպիտակ թթի թեփը, նռան կեղևը, անթառամ ծաղիկը և շատ այլ նյութեր գորգերի` անգամ հարյուրամյակներ անց գույնը չգցելու հիմնական գրավականն են: Բնական ներկով և ողջ աշխարհում հայտնի հայկական կրկնակի հանգույցով գորգեր պատրաստելը ոչ միայն թանկ, այլև ժամանակատար հաճույք է: Ընկերության գորգերը զարդարում են ոչ միայն հայաստանյան հեղինակավոր կառույցների պատերն ու հատակը, այլև մեծ պահանջարկ ունեն արտերկրում, օրինակ` Վատիկանում: Մեգերյաններն ընդարձակեցին գորգերի արտադրությունը Հայաստանում` օգտագործելով դիզայնի տեսակներ, ինչպիսիք են Վասպուրականի, Ղարաբաղի, Լոռիի և ժամանակակից այլ դիզայնի տեսակներ:

ՀՀ կառավարությունը գորգագործության հանրահռչակումը 2013 թ. մշակութային իր քաղաքականության գերակա ուղղություններից մեկն էր ճանաչել: Ողջ տարի իրականացվել են տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում անցկացվեց «Հայկական հանգույց. գորգարվեստի ավանդույթները» միջազգային գիտաժողովը, որը միտված էր մշակույթի այս տեսակի կենսունակության ակտիվացմանը:Միջնադարում գորգը նաև արտաքին առևտրի բաղադրիչ մասն էր, հայկական գորգարվեստի մի շարք նմուշներ տեղ են գտել արտերկրի թանգարաններում, իտալացի և հոլանդացի նկարիչների աշխատանքներում:

Հայերեն English Русский

Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա՝ մասնակցելու միջազգային համաժողովի

Սերժ Սարգսյանը գործի քննության ընթացքում չի մասնակցի դատական նիստերին

Սպանության փորձի, ապօրինի զենք պահելու, քրեական ենթամշակույթի հետ առնչություն ունենալու մեջ մեղադրվող 8 անձանց վերաբերյալ քրեական գործը դատարանում է

Հորմուզի նեղուցը բաց է և բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց Իրանի․ Թրամփ

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը համալրվել է վերջին սերնդի անգիոգրաֆով

Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով 7 ամսական երեխա է մահացել

Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել

Կասեցվել է «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է վերահսկողություն հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ