Քաղաքականություն

Չինաստանը կողմնակից է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը. ՉԺՀ կոմկուսի անդամ

2 րոպեի ընթերցում

Չինաստանը կողմնակից է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը. ՉԺՀ կոմկուսի անդամ

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը կողմնակից է արցախյան հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանը, և հույս ունի խորացնել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները: Այդ մասին փետրվարի 15-ին հրավիրած ասուլիսին նշեց Չինաստանի Կոմունիստական կուսակցության միջազգային բաժնի պետի տեղակալ Չժոու Լին: «Մենք ուրախ ենք այցելել Հայաստան: Մեր այցը խիստ հագեցած ծրագիր ունի: Դրանք միջկառավարական, միջպետական հարաբերություններն ամրապնդելու նպատակ ունեն: Շնորհակալ ենք Հայաստանին` տարածաշրջանային հարցերում աջակցության համար: Չինաստանը հարգում է Հայաստանի զարգացման ուղիների ընտրությունը, մենք կողմնակից ենք ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Չժոու Լին:

Նա հույս հայտնեց, որ հայ-չինական հարաբերությունների ամրապնդումն ապագայում ևս կշարունակվի և երկու երկրների տնտեսական հարաբերություններն էլ ավելի կխորանան: Չժոու Լին շատ հյուրընկալ երկիր է համարում Հայաստանը: «Տպավորված ենք ձեր երկրով ու ժողովրդով: Մարդիկ այստեղ բոլորը ժպտում են, անհոգ են»,- նշեց նա:

Արցախի դեմ ագրեսիա սանձազերծած Ադրբեջանը 1994-ին պարտվեց պատերազմում: Պատմության դասերը վատ սերտած Ադրբեջանը շարունակում է հոխորտալ ռազմական ճանապարհով արցախյան հարցի լուծման ցանկության մասին: ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահների կազմում են Ֆրանսիան,Ռուսաստանն ուԱՄՆ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում