Սպորտ

Սերգեյ Միքայելյանը 46-րդ էր դասական դահուկավազքում

2 րոպեի ընթերցում

Սերգեյ Միքայելյանը 46-րդ էր դասական դահուկավազքում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի ձմեռային խաղերի տղամարդկանց դասական դահուկավազքի 15 կմ մրցավազքում Հայաստանի ներկայացուցիչ Սերգեյ Միքայելյանը զբաղեցրեց 46-րդ տեղը: Սերգեյն առաջինը մեկնարկեց դասական դահուկավազքի 15 կմ մրցավազքում: Մարզիկը տարածությունն անցավ 42 րոպե 39,1 վայրկյանում: Իսկ ինչ վերաբերվում է Արթուր Եղոյանին, ապա դահուկորդն առհասարակ չմասնակցեց մրցմանը:

Օլիմպիական չեմպիոն դարձավ շվեյցարացի Դարիո Կոլոնյան, իսկ արծաթե և բրոնզե մեդալները բաժին հասան Շվեդիան ներկայացնող Յոհան Ուլսոնին և Դանիել Ռիչարդսոնին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարին մասնակցում են 90 դահուկորդներ:

Լեռնադահուկային հսկա ոլորավայրէջքում Հայաստանի միակ ներկայացուցիչն Արման Սերեբրակյանն է: Նա հանդես կգա փետրվարի 19-ին (14:30-16:00): Սերեբրակյանը կմրցի նաև փետրվարի 22-ին (16:45-18:15 և 20:15-21:45):Փետրվարի 23-ին Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը ժամը 11:00-13:55-ը կմրցեն դահուկավազքի 50 կմ մասստարտ տարածությունում:

Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներ Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը սքիաթլոն 30կմ դահուկավազքում, համապատասխանաբար, 46-րդ և 63-րդ հորիզոնականներում էին: Դասական դահուկավազքի 10 կմ ոճում Հայաստանի ներկայացուցիչ Կատյա Գալստյանը զբաղեցրեց 64-րդ հորիզոնականը:Գալստյանը մրցատարածությունը հաղթահարեց 35 րոպեում և 75 մասնակիցներից զբաղեցրեց 64-րդ հորիզոնականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում