Սպորտ

Սոչիի օլիմպիական խաղերը ռեկորդակիր են մի քանի առումով

1 րոպեի ընթերցում

Սոչիի օլիմպիական խաղերը ռեկորդակիր են մի քանի առումով

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի օլիմպիական խաղերում այսօրվա դրությամբ վաճառվել Է 1 միլիոն տոմս, 1 միլիոն 300 հազար մարդ Է տեղափոխվել օլիմպիական երթուղիներով, օլիմպիական խաղերի վեբ-կայք են հաճախել 5 միլիոն մարզասերներ:Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով sportbox.ru կայքը, որը տեղեկացնում Է «Սոչի-2014» օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չեռնիշենկոյի մամլո ասուլիսի մասին:Չեռնիշենկոն մասնավորապես նշել Է, որ Սոչիի շոգ եղանակը նույնիսկ հաճելի Է, որ մրցումների մասնակիցները իրենք կարող են գնահատել խաղերի անվտանգությունը եւ հարմարավետությունը, որ մրցումների մեդալների 98 հավաքածուից 37-րդ արդեն խաղարկվել Է:

Նա նշել Է, որ օլիմպիական խաղերի անցկացման համակարգը կատարյալ Է, եւ կազմակերպիչներն ամեն ինչից գոհ են: Նա շնորհակալություն Է հայտնել միջազգային օլիմպիական կոմիտեին եւ Խաղերում աշխատող բազմաթիվ կամավորականներին:

Փետրվարի 7-ին մեկնարկած Օլիմպիական խաղերը կեզրափակվեն փետրվարի 23-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում