Սպորտ

Պլյուշչենկոն հրաժարվել է ելույթ ունենալ Օլիմպիական խաղերի գեղասահքի կարճ ծրագրում

1 րոպեի ընթերցում

Պլյուշչենկոն  հրաժարվել է ելույթ ունենալ Օլիմպիական խաղերի գեղասահքի կարճ ծրագրում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրինի օլիմպիական խաղերի չեմպիոն, կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն հրաժարվել է ելույթ ունենալ Սոչիի Օլիմպիական խաղերի տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հինգշաբթի օրը ռուս գեղասահորդը կարճ ծրագրում պետք է ելույթ ունենար յոթերորդը: «Եվգենի Պլյուշչենկոյի մեջքի վնասվածքը սրվել է հինգշբաբթի օրը կայացած մարզումների ժամանկ: Կովտունը պատրաստ չէր մասնակցել Սոչիի օլիմպիական խաղերին, Ռուսաստանն ընտրության հնարավորություն ուներ՝ թողեցին Պլյուշչենկոյին»,- մեկնաբանել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Վիտալի Մուտկոն:

Պլուշչենկոն արդեն մեկ ոսկե մեդալ է նվաճել Սոչիի Օլիմպիական խաղերում՝ Ռուսաստանի հավաքականի հետ, թիմային մրցաշարում: Ազատ ծրագրում ոչ այնքան հաջող ելույթից հետո նա հայտարարել էր, որ մեջքի ցավեր ունի: Շատերը դա ակնարկ ընդունեցին, որ նա դուրս է գալիս անհատական մրցույթից` իր տեղը զիջելով երիտասարդ գեղասահորդ Մաքսիմ Կոտուվին, սակայն օլիմպիական չեմպիոնը որոշել էր շարունակել ելույթները Սոչիում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում