Սպորտ

Սոչի-2014. Կատյա Գալստյանը 64-րդն էր դասական դահուկավազքում

1 րոպեի ընթերցում

Սոչի-2014. Կատյա Գալստյանը 64-րդն էր դասական դահուկավազքում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի կանանց դասական դահուկավազքի 10 կմ ոճում Հայաստանի ներկայացուցիչ Կատյա Գալստյանը զբաղեցրեց 64-րդ հորիզոնականը:Գալստյանը մրցատարածությունը հաղթահարեց 35 րոպեում և 75 մասնակիցներից զբաղեցրեց 64-րդ հորիզոնականը: Օլիմպական չեմպիոնի կոչումը նվաճեց Յուստինա Կովալչուկը: Արծաթե և բրոնզե մեդալների արժանացան շվեդ Շարլոտ Կալան և Թերեզա Յոհաունգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը ասպարեզ կվերադառնան փետրվարի 14-ին (14:00-15:45): Նրանք կմրցեն դահուկավազքի 15 կմ տարածությունում: Լեռնադահուկային հսկա ոլորավայրէջքում Հայաստանի միակ ներկայացուցիչն Արման Սերեբրակյանն է: Նա հանդես կգա փետրվարի 19-ին (14:30-16:00): Սերեբրակյանը կմրցի նաև փետրվարի 22-ին (16:45-18:15 և 20:15-21:45):Փետրվարի 23-ին Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը ժամը 11:00-13:55-ը կմրցեն դահուկավազքի 50 կմ մասստարտ տարածությունում:

Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներ Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը սքիաթլոն 30կմ դահուկավազքում, համապատասխանաբար, 46-րդ և 63-րդ հորիզոնականներում էին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում