Սպորտ

Սոչի-2014. Հայ մարզիկները մարտական են տրամադրված դահուկավազքի 15 կմ մրցավազքից առաջ

2 րոպեի ընթերցում

Սոչի-2014. Հայ մարզիկները մարտական են տրամադրված դահուկավազքի 15 կմ մրցավազքից առաջ

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի Հայաստանի ներկայացուցիչներ Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը մարտական են տրամադրված դահուկավազքի 15 կմ մրցավազքից առաջ: «Տղաները մարտական են տրամադրված, իսկ ինչ վերաբերում է մեր հույսերին, ապա մենք ամեն մի մրցումից առաջ միշտ էլ հույսեր ունենք: Դահուկավազքում անշնորհակալ գործ է կանխատեսում անելը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցումՍոչիիցասաց Հայաստանի դահուկային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

Նա ընդգծեց նաև, որ այժմ մարզիկները բավարար հանգստացել են և օրական երկու մարզում են անցկացնում: Խոսելով սքիաթլոն 30 կմ դահուկավազքի մասին` Սարգսյանը փաստեց, որ Սերգեյից այդ մրցավազքում ավելի մեծ սպասելիքներ ունեին: «Սպրինտին չմասնակցեցինք քանի որ մարզիչը որոշեց խնայել տղաների ուժերը` հաջորդ մրցելույթի համար»,-եզրափակեց նա:

Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը ասպարեզ կվերադառնան փետրվարի 14-ին (14:00-15:45): Նրանք կմրցեն դահուկավազքի 15 կմ տարածությունում: Լեռնադահուկային հսկա ոլորավայրէջքում Հայաստանի միակ ներկայացուցիչն Արման Սերեբրակյանն է: Նա հանդես կգա փետրվարի 19-ին (14:30-16:00): Սերեբրակյանը կմրցի նաև փետրվարի 22-ին (16:45-18:15 և 20:15-21:45):Փետրվարի 23-ին Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը ժամը 11:00-13:55-ը կմրցեն դահուկավազքի 50 կմ մասստարտ տարածությունում:

Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներ Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը սքիաթլոն 30կմ դահուկավազքում, համապատասխանաբար, 46-րդ և 63-րդ հորիզոնականներում էին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում