Մեծ Բրիտանիայի պառլամենտում խոսել են ԼՂ հակամարտության կարգավորման մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Լոնդոնն անհանգստացած է հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման փաստերի և պահպանվող լարվածության կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով ՄԲ խորհրդարանի պաշտոնական կայքը,այս մասին ասվել է Միացյալ Թագավորության պառլամենտի պատգամավոր Սթիվեն Փաունդի նախաձեռնած բանավեճի ժամանակ, որին ներկա է եղել նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարկ Սիմմոնսը: Իր ելույթի ժամանակ ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ ԼՂ հակամարտությունը շարունակում է խոչընդոտել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի զարգացմանը` պատճառ դառնալով նաև տարածաշրջանում անկայունության համար: «Մեծ Բրիտանիան անհանգստացած է շփման գծում, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների կապակցությամբ»,- ասել է Սիմմոնսը` ընդգծելով, որ իրենք աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության ներկայացուցիչը վստահեցրել է, որ պաշտոնական Լոնդոնն ու միջազգային հանրությունը պատրաստ են անհրաժեշտ պահին ցուցաբերել իրենց աջակցությունը հակամարտող կողմերին:

«Որքան ավելի երկարաձգվի հակամարտությունը, այնքան այնքան ավելի շատ կորուստներ կլինեն և ավելի բարդ կլինի խաղաղ հանգուցալուծում տալ խնդրին»,- ասել է Սիմմոնսը` կոչ անելով կողմերին զերծ մնալ սադրանքներից: Նա նշել է, որ բրիտանական կառավարությունն ավելի մեծ ջանքեր կգործադրի` ուժի կիրառումից հրաժարվելու, տարածքային ամբողջականության և ազգերին ինքնորոշման սկզբունքների վրա հիմնված խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Ընդգծելով, որ Մեծ Բրիտանիան Հայաստանի և Ադրբեջանի ընկերն է` որպես եզրափակում Սիմմոնսն ասել է, որ հակամարտող կողմերի գործադրած ջանքերը կարող են հանգեցնել տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանն ու կայունությանը:

Հայերեն English Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա