ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի առաջին ոսկե մեդալակիրը ԱՄՆ ներկայացուցիչ, սնոուբորդիստ Սեյդջ Կոտսենբուրգն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նաառավելության հասավ սլոուփսթայլ մարզաձևում` եզրափակչում ցույց տալով 93,50 միավոր արդյունք: Երկրորդ տեղում է Ստաալե Սանդրբեխը, իսկ եռյակի վերջում կանադացի Մարկ Մակմորիսն է:
Կոtսենբուրգը ծնվել է 1993 թվականին, ԱՄՆ-ում: Այս մարզաձևով սկսել է զբաղվել 5 տարեկանից:
Սոչիի 2014 թվականի ձմեռային խաղերի ընթացքում կխաղարկվեն մեդալների98 հավաքածուներ, իսկ Պարալիմպիական խաղերում` 72: