ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչներն նպատակադրվել են ավելացնելւ տոմսարկղերի քանակը:
«Տոմսերի պահանջարկը շատ մեծ է: Այժմ մենք անցել ենք տոմսերի առցանց վաճառքի: Տոմսերի համար հերթեր են գոյանում, այդ նպատակով նոր տոմսարկղեր կհիմնվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չերնիշենկոյի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերը անցկացվում են փետրվարի 7-23-ը: Այնուհետև` մարտի 7-16-ը Սոչին կհյուրընկալի Ձմեռային պարալիմպիկ խաղերի մարզիկներին: Սոչիի 2014 թվականի ձմեռային խաղերի ընթացքում կխաղարկվեն մեդալների98 հավաքածուներ, իսկ Պարալիմպիական խաղերում` 72:
Ձմեռային խաղերին մասնակցում է ավելի քան 2,8 հազար մարզիկ 88 երկրից: Սոչիի Օլիմպիադան գերազանցում է 2010 թվականի Վանկուվերի խաղերը` մասնակից երկրների թվով: Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացած Օլիմպիական խաղերին մասնակցել է 82 երկրի մարզիկ: