ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի Ձմեռային օլիմպիդայի կազմկոմիտեն «գաղտնի շոու» է խոստանում 22-րդ Օլիմպիական խաղերի փակման արարղության ժամանակ:
«Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողության ժամանակ մարզադաշտը լեփ-լեցուն էր, չկար ոչ մի ազատ տեղ: Մենք էլ ավելի մեծ հետաքրքրություն ենք սպասում փակման արարողության ժամանակ: Նույնիսկ հատուկ «գաղտնի շոու» ենք կազմակերպել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է կամզկոմիտեի ղեկավար Դմիտրի Չերնիշենկոն:
Սոչիի ձմեռային 22-րդ Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը կայացավ փետրվարի 7-ին: Սոչիի կենտրանական մարզադաշտը տեղավորում էր 40 հազար հանդիսական, որը լեցուն էր: Ուղիղ հեռարձակմամբ բացման արարողությանը հետևել է 3 միլիարդ մարդ: