Սպորտ

Սոչի 2014. Միխայիլ Գալուստյանն ուրախ է Սոչիի օլիմպիադայի փոխանցումավազքին մասնակցելու համար

1 րոպեի ընթերցում

Սոչի 2014. Միխայիլ Գալուստյանն ուրախ է Սոչիի օլիմպիադայի փոխանցումավազքին մասնակցելու համար

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգությամբ հայ, կինոդերասան Միխայիլ Գալուստյանն ուրախ և հպարտ է Սոչիի օլիմպիադայի փոխանցումավազքին մասնակցելու համար:

«Ուրախ և հպարտ եմ օգնելու իմ երկրին և իմ հարազատ Սոչիին` դիմավորելու Ձմեռային 22-րդօլիմպիական խաղերը: Ուրախ եմ նաև, որ Օլիմպիական կրակը վառեցին Վլադիսավ Տրետյակն և Իրինա Ռոդնինան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Instagram-ի իր էջում գրել է Գալուստյանը:

Փոխանցումավազքի 123 օրվա ընթացքում Օլիմպիական կրակը հասցրել Է հաղթահարել ավելի քան 65 հազար կիլոմետր, այն տարել են 14 հազար ջահակիրներ:

Կրակը Բայկալում իջել Է ջրի տակ, եղել Է Հյուսիսային բեւեռում, Էլբրուսի գագաթին, այն տարել են ավտոմոբիլներով, գնացքներով, ինքնաթիռներով, ռուսական եռաձի կառքով, եղջերուների լծասարքերով: Ջահը եղել Է նաեւ միջազգային տիեզերակայանում եւ երկու անգամ դուրս Է եկել բաց տիեզերք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում