Սպորտ

Հայաստանի ներկայացուցիչները մասնակցեցին Սոչիի Ձմեռային օլիմպիադայի բացմանը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ներկայացուցիչները մասնակցեցին Սոչիի Ձմեռային օլիմպիադայի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄՆԵՊՐԵՍ:Հայաստանի հավաքականի անդամներ, դահուկորդներ Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանն ու լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը մասնակցեցին Ձմեռային 22-րդօլիմպիական խաղերիՍոչիի«Ֆիշտ» մարզադաշտում այս րոպեներին ընթացող բացման արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականի երթի դրոշակակիրն էր Սերգեյ Միքայելյանը:

Օլիմպիադայի բացմանը ներկա են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը,ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը:

Սոչիի Օլիմպիական խաղերում կխաղարկվեն 15 մարզաձեւերի մեդալների 98 լրակազմեր: Խաղերի փակման արարողությունը տեղի կունենա փետրվարի 23-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում