Սպորտ

Մեկնարկեց Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը

2 րոպեի ընթերցում

Մեկնարկեց Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄՆԵՊՐԵՍ: Սոչիի«Ֆիշտ« մարզադաշտումմեկնարկեց Ձմեռային 22-րդօլիմպիական խաղերի բացման արարողությունը: Օլիմպիկան խաղերի բացումը կկատարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկ օլիմպիական օրհներգը կկատարի ճանաչված օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն:

Դեռեւս օլիմպիադան չի մեկնարկել, սակայն արդեն հասցրել է ռեկորդ սահմանել: Ձմեռային խաղերի պատմության ընթացքում որեւէ երկիր այսքան շատ պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ չի ընդունել: Սոչի են այցելել 50 պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ: Դա ավելին Է, քան Թուրինի եւ Վանկուվերի նախորդ Ձմեռային խաղերի հյուրերի քանակը միասին վերցրած: Սոչիում օլիմպիական խաղերի բացմանը կհետեւեն Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետան, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիյնիստեն, Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, Շվեդիայի Կարլ 16-րդ Գուստավ թագավորը, Նորվեգիայի Հարալդ 5-րդ թագավորը, ԱՊՀ-ի երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ուկրաինայի ղեկավարները, նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանի մասնակցությունը համեստ է: Հայաստանի հավաքականը ներկայացնում են Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանն ու Արման Սերեբրակյանը: Սոչիի Օլիմպիական խաղերում կխաղարկվեն 15 մարզաձեւերի մեդալների 98 լրակազմեր: Խաղերի փակման արարողությունը տեղի կունենա փետրվարի 23-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում