Սպորտ

Պետությունների եւ կառավարությունների ռեկորդային թվով ղեկավարներ կայցելեն Սոչիի Օլիմպիական խաղեր

2 րոպեի ընթերցում

Պետությունների եւ կառավարությունների ռեկորդային թվով ղեկավարներ կայցելեն Սոչիի Օլիմպիական խաղեր

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի Օլիմպիական խաղերը ռեկորդային կդառնան ձմեռային Խաղերի պատմության մեջ դրանք այցելած պետությունների եւ կառավարությունների ղեկավարների թվաքանակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ռ-Սպորտ» գործակալությանը հաղորդել են «Սոչի-2014»-ի մամուլի ծառայությունում:

«Սոչիի Խաղերը ռեկորդային կդառնան ձմեռային Խաղերի պատմության մեջ դրանք այցելած պետությունների եւ կառավարությունների ղեկավարների թվաքանակով: Ընդհանուր առմամբ Ռուսաստանի պատմության մեջ առաջին սպիտակ Օլիմպիադայի հյուրեր կդառնան պետությունների եւ կառավարությունների ավելի քան 50 ղեկավարներ. դա ավելի Է, քան Թուրինի եւ Վանկուվերի նախորդ ձմեռային Խաղերում միասին վերցված»,- հայտարարել են մամուլի ծառայությունում:

Պետությունների ղեկավարների թվում, որոնք հաստատել են իրենց մասնակցությունը, կլինեն Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետան, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիյնիստեն, Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, Շվեդիայի Կարլ 16-րդ Գուստավ թագավորը, Նորվեգիայի Հարալդ 5-րդ թագավորը, ԱՊՀ-ի երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ուկրաինայի ղեկավարները, նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

Սոչիի Օլիմպիկան խաղերը կբացի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում