ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն ասել Է, որ փետրվարի 7-ին մեկնարկող Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը տպավորիչ կլինի եւ անակնկալ բոլորի համար:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով gazeta.ru կայքը, Մուտկոն նշել Է. «Շնորհակալ եմ այն մարզասերներին, ովքեր դիտել են բացման արարողության փորձերը, բայց դրանցից որեւԷ լուսանկար ինտերնետում չեն տեղադրել»:
Նրա խոսքով` Սոչիի օլիմպիական խաղերը ընդհանրապես բարձր մակարդակով կանցկացվեն:
Սոչիի օլիմպիադան կավարտվի փետրվարի 23-ին, երբ կանցկացվեն վերջին մրցումները, այդ թվում՝ լեռնադահուկային սպորտում, որին կմասնակցի նաեւ հայ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը: