ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սնոուբորդիստները փետրվարի 6-ին բացել են 2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի մրցումային ծրագիրը:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով gazeta.ru կայքը, Սոչիի օլիմպիական մրցումները բացել Է բրիտանացի սնուբորդիստ Բիլ Մորգանը` սնոուբորդի սլոուփսթայլ մրցաձեւում:
Փետրվարի 7-ին Սոչիիի «Ֆիշտ» մարզադաշտում տեղի կունենա օլիմպիական խաղերի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը:
Սոչիի օլիմպիադային կմասնակցեն 40-ից ավելի երկրների 3հազար մարզիկներ, այդ թվում՝ 4-ը Հայաստանից: Սպասվում Է 70 երկրների բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը:
Մրցումները կավարտվեն փետրվարի 23-ին:
Մարտի 7-16-ը Սոչիում կանցկացվեն Պարալիմպիկ՝ հաշմանդամ մարզիկների օլիմպիական խաղերը, որին կմասնակցի նաեւ հայաստանցի 1 մարզիկ: