Սպորտ

Սոչի-2014. Ջոն Քերին վստահ է Օլիմպիական խաղերի անվտանգության հարցում

1 րոպեի ընթերցում

Սոչի-2014. Ջոն Քերին վստահ է Օլիմպիական խաղերի անվտանգության հարցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին վստահ է, որ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում անվտանգությունն ապահովելու համար արվում է ամեն ինչ: «Ես այն կարծիքին եմ, որ բոլոր նրանք, ովքեր կցանկանան գնալ Սոչիի օլիմպիական խաղերին, կարող են գնալ: Կարծում եմ, Սոչիիում ապահով է: Մենք վստահ ենք, որ այն ամենը, ինչ հարկավոր էր անել անվտանգությունն ապահովելու համար, արվել է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Քերիի խոսքերն է մեջբերում Itar-Tass-ը:

Ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերը կկայանան Սոչիում փետրվարի 7-23-ը: Այնուհետև` մարտի 7-16-ը Սոչին կհյուրընկալի ձմեռային Պարաօլիմպիկ խաղերի մարզիկներին: Սոչիի 2014 թվականի խաղերի ընթացքում կխաղարկվեն 98 մեդալների հավաքածուներ, իսկ Պարաօլիմպիական խաղերում` 72: Այս ձմեռային խաղերին մասնակցում են ավելի քան 2800 մարզիկներ 88 երկրներից: Սոչին գերազանցում է 2010 թվականի Վանկուվերի խաղերին` երկրների մասնակցությամբ: Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացած Օլիմպիական խաղերին մասնակցել են 82 երկրի մարզիկներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում