Վլադիմիր Պուտինը շնորհակալություն Է հայտնել ՄՕԿ-ին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն Է հայտնել ՄՕԿ-ին` Սոչիում ձմեռային օլիմպիական խաղերն անցկացնելու վստահության համար:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով gazeta.ru կայքը, Պուտինը այս մասին ասել Է` ելույթ ունենալով Սոչիում իր աշխատանքը շարունակող ՄՕԿ-ի 126-րդ նստաշրջանում:

ՌԴ նախագահն իր ելույթում, մասնավորապես, ասել Է. «Սոչի է վերադարձել Է 1980 թվականի Մոսկվայի օլիմպիական խաղերի ջերմ, զգացմունքային եւ պայծառ հոգին: Սոչին փոխել Է իր տեսքը, դարձել Է ՌԴ ձմեռային մարզաձեւերի կենտրոնը, որն ակտիվ կաշխատի նաեւ Խաղերից հետո. ՌԴ մարզիկները միշտ կմարզվեն այստեղ` ուրախ լինելով Սոչիում ընդունել իրենց արտերկրյա գործընկերներին»:

Պուտինը նշել Է, որ Սոչիի մարզական կառույցները կնպաստեն նաեւ մանկական սպորտի զարգացմանը:

Նա ասել Է, որ Սոչիում հյուրընկալության, լուսավոր տրամադրություններ են տիրում եւ ընդգծել, որ ՄՕԿ-ը զգացել Է ՌԴ բնակչության մեծ ցանկություն ու պատրաստակամությունը` Սոչիին վստահելով 2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի անցկացումը:

ՄՕԿ-ի 126-րդ նստաշրջանն իր աշխատանքը կավարտի օլիմպիական խաղերի բացման օրը՝ փետրվարի 7-ին:

Հայերեն Русский

Greenpeace-ը COP17-ից պահանջում է կոնկրետ քայլեր՝ կենսաբազմազանության պահպանման և բնության պաշտպանության համար

ԵՄ-ն հայտարարել է Սև ծովում նավագնացության անվտանգության հարցում Թուրքիայի և Հնդկաստանի հետ աշխատանքի մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր

Աղաս Մանուկյանը հեռուստադիտողներին կներկայացնի իր առաջին պրոդյուսերական նախագիծը՝ «Բարի գալուստ» սիթքոմը

Կրեմլը կարծում է, որ Արկտիկան պետք է լինի համագործակցության գոտի, այլ ոչ թե առճակատման

Ալեքսանդր Թամանյանի անվան թանգարանի «Ժամանակի վկաները. 100-ամյա հրապարակ և օպերա» խորագրով ցուցահանդեսին ցուցադրվում են նաև «Արմենպրես»-ի լուսանկարները

Մակրոնը պայմանավորվել է ԱՄԷ-ից և Բահրեյնից ամսական 200 000 տ դիզելային վառելիքի մատակարարման շուրջ. Le Figaro

«Բենֆիկա» ակադեմիան Հայաստանում կունենա մարզադաշտ, 6 ֆուտբոլային խաղադաշտ և այլ ենթակառուցվածքներ

Զելենսկին պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի այլընտրանքը՝ որոշակի պայմանով

Ուկրաինայի նախագահի խորհրդականը հայտարարել է, որ ԱՄՆ հետախուզական տվյալների սահմանափակումները հանգեցրել են զոհերի