Սպորտ

Սոչիում ՀՀ դրոշը կբարձացվի փետրվարի 6-ին

1 րոպեի ընթերցում

Սոչիում ՀՀ դրոշը կբարձացվի փետրվարի 6-ին

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի օլիմպիական ավանում Հայաստանի Հանրապետության պետական դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 6-ին, ժամը 14.30-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում:

ՀՀ դրոշի բարձրացման արարողություն կուղեկցվի Հայաստանի ազգային օրհներգի կատարումով: Այս արարողությանը ներկա կլինեն նաեւ Ռուսաստանի Դաշնության պետական ներկայացուցիչներ, Սոչիի օլիմպիական ավանի քաղաքապետը, խաղերի մասնակիցներ, հյուրեր:

Ինչպես հայտնի Է, 2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի հանդիսավոր բացման արարողությունը կմեկնարկի փետրվարի 7-ին, ժ. 20.14-ին: Օլիմպիադան, որին կմասնակցեն Հայաստանի 4 մարզիկ՝ 3 դահուկորդ եւ մեկ լեռնադահուկորդ, կանցկացվի մինչեւ փետրվարի 23-ը:

Նախատեսվում Է, որ օլիմպիադայի բացումը եւ մրցումները դիտելու կժամանեն շուրջ 60 երկների ղեկավարներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում