Սպորտ

Օլիմպիական ջահը հատում Է վերջին փուլը

1 րոպեի ընթերցում

Օլիմպիական ջահը հատում Է վերջին փուլը

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի ջահը հասել Է Կրասնոդար: Այստեղից 300 ջահակիրներ, որոնց թվում են տիեզերագնաց Սերգեյ Կրիկալյովը, հեռուստալրագրող եւ գիտնական Նիկոլայ Դրոզդովը եւ այլ ճանաչված մարդիկ, այն կհասցնեն Սոչի: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռոսիա» հեռուստաալիքը: Կրասնոդար-Սոչի հատվածը, փաստորեն, օլիմպիական ջահի վերջին` 4-րդ փուլի եզրափակիչ մասն Է:

Առ այսօր ջահը հատել Է 64700 կիլոմետր, եղել Է տիեզերքում, Հյուսիսային բեւեռում, Բայկալ լճի հատակում, իսկ փետրվարի 7-ին Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում կայանալիք օլիմպիական խաղերի հանդիսավոր բացման արարողության ժամանակ կավարտի իր 65000 կիլոմետրանոց ուղեւորությոնը Հունաստանի հին Օլիմպիայից դեպի Սոչի: Կրասնոդարից դեպի Սոչի ջահի ճանապարհը կկազմի 300 կիլոմետր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում