Սպորտ

Սոչիի օլիմպիադայի բացմանը ներկա կլինեն 40 երկրների նախագահներ եւ վարչապետեր

1 րոպեի ընթերցում

Սոչիի օլիմպիադայի բացմանը ներկա կլինեն 40 երկրների նախագահներ եւ վարչապետեր

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի բացման փետրվարի 7-ին կայանալիք արարողությանը քաղաքի «Ֆիշտ» մարզադաշտում ներկա կլինեն 40հազար մարզասերներ, այդ թվում՝ 40 երկրների նախագահներ եւ կառավարությունների ղեկավարներ:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը , վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչի կժամանի նախքան օլիմպիական խաղերի բացումը:

Նա կհանդիպի Խաղերի մասնակիցների հետ, երկկողման հանդիպումներ կանցկացնի մի շարք երկրների ղեկավարների հետ:

Սոչիի օլիմպիադայի հանդիավոր բացումը կցուցադրվի Երեւանի ժամանակով 20.14-ին: Սպասվում Է, որ ամբողջ աշխարհում այն կդիտեն շուրջ 3 միլիարդ հեռուստադիտողներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում