Սպորտ

Սոչիի օլիմպիադայի բացումը կվերածվի տոնական ներկայացման

1 րոպեի ընթերցում

Սոչիի օլիմպիադայի բացումը կվերածվի տոնական ներկայացման

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեի՝ ՄՕԿ-ի գործադիր կոմիտեի անդամները համոզմունք են հայտնել, որ փետրվարի 7-ին Սոչիում մեկնարկելիք ձմեռային օլիմպիական խաղերի հանդիսավոր բացումը բարձրակարգ ներկայացում կդառնա:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, «Սոչի 2014» ձմեռային օլիմպիական կոմիտեի կազմակերպչական կոմիտեի նախագահ Դմիտրի Չեռնիշենկոն նշել է, որ Խաղերի ժամանակ կաշխատեն 25 հազար կամավորներ, 600 մարդ մաքրելու Է ձյունը: Սպասվում է, որ Սոչի օլիմպիադայի օրերին կայցելեն 50 հազարից ավելի հյուրեր:

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը, ով վարում Էր ՄՕԿ-ի գործկոմի նիստը, հատուկ նշել Է, որ Սոչիում ձյան բացակայությունը իրեն չի անհագստացնում, քանի որ ինքը վստահ Է, որ փետրվարի 7-23-ը կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերը պատշաճ մակարդակով կանցկացվեն:

Փետրվարի 4-6-ը Սոչիում կանցկացվի ՄՕԿ-ի 126-րդ նստաշրջանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում