ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային հակադոպինգային ծառայության 3 մասնագետներ՝ Դավիթ Մոսինյանը, Անժելա Սահակյանը եւ Խորեն Մանուկյանը, ովքեր համապատասխան քննություն Էին հանձնել եւ պետք Է մեկնեին Սոչիի օլիմպիական խաղերի հակադոպինգային լաբորատորիայում աշխատելու համար, առայժմ Սոչի չեն մեկնել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ազգային հակադոպինգային ծառայությունում, մինչ այդ Մոսկվայից մեր մասնագետներին շնորհավորել Էին քննությունը հաջող հանձնելու առիթով եւ պայմանավորվել, որ նրանք հունվարի 30-ին պետք Է մեկնեն Սոչի: Բայց Սոչիի օլիմպիական հակադոպինգային ծառայությունը արդեն սկսել Է աշխատել, իսկ համապատասխան հրավեր հայաստանցի դոպինգ-մասնագետներին առ այսօր չեն ստացել:
Հայաստանի ազգային հակադոպինգային ծառայության մասնագետները բավականին լուրջ միջազգային փորձ ունեն. նրանք մասնակցել են տարբեր կարգի խոշոր միջազգային մրցումների դոպինգ-թեստերի: