Սպորտ

Օլիմպիական ջահը «նվաճել Է» Էլբրուսի գագաթը

1 րոպեի ընթերցում

Օլիմպիական ջահը «նվաճել Է» Էլբրուսի գագաթը

ԵՐԵՎԱՆ,1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի ջահը «նվաճել Է» Էլբրուս լեռան բարձրագույն գագաթը՝ 5642 մետր բարձրությամբ:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռոսիյա-24» հեռուստաալիքը, ջահը լեռան գագաթ են հասցրել Ռուսաստանի Դաշնության Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության ալպինիզմի ֆեդերացիայի նախագահ Աբդուլքարիմ Էլմեզովը եւ ալպինիստ Կարինա Մեզովան:

Օլիմպիական ջահը, որը մինչ այդ արդեն հասցրել Էր լինել տիեզերքում, Հյուսիսային բեւեռում, Բայկալ լճի հատակում, իր ուղեւորությունը կավարտի Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում, փետրվարի 7-ին` Խաղերի հանդիսավոր բացման օրը:

Ջահը Հունաստանից մինչեւ Սոչիի մարզադաշտ հասցնելու են 14000 ջահակիրներ. սա ռեկորդային թիվ Է:

Փետրվարի 4-ին օլիմպիական ջահը կհասցվի Կրասնոդար, դրանով ավարտելով ուղեւորության 4-րդ փուլը, իսկ այնուհետեւ կհասցվի Սոչի, որտեղ փետրվարի 7-ին կվառվի Խաղերի բացման եւ փետրվարի 23-ին կմարի օլիմպիադայի փակման հանդիսավոր արարողության ժամանակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում