Սպորտ

Թոմաս Բախը բարձր գնահատական Է տվել Սոչիին

1 րոպեի ընթերցում

Թոմաս Բախը բարձր գնահատական Է տվել Սոչիին

ԵՐԵՎԱՆ,1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը, ով մեկ օր առաջ ժամանել Է Սոչի, բարձր Է գնահատել Սոչիի պատրաստվածությունը փետրվարի 7-23-ն այստեղ կայանալիք ձմեռային խաղերին:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռոսիյա-24» հեռուստաալիքը, Բախը նշել Է, որ բնակվելու Է օլիմպիական ավաններից մեկում եւ արդեն համոզվել Է, որ դրանք շատ հարմար են մարզիկների համար, իսկական արվեստի գործեր են եւ շատ մոտ են գտնվում մրցումների վայրին:

Բախը, ով 1976 թվականի Մոնրեալի օլիմպիադայի սուսերամարտի չեմպիոն Է, Ռուսաստանի եւ ամբողջ աշխարհի մարզասերներին կոչ Է արել հաճույք ստանալ օլիմպիական մրցումներից եւ բարձր գնահատել օլիմպիական արժեքները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում