Սպորտ

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը ժամանել Է Սոչի

1 րոպեի ընթերցում

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը ժամանել Է Սոչի

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 31-ին Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքից Սոչի Է ժամանել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, գերմանացի Թոմաս Բախը:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդագրությունը, սա Բախի առաջին այցն Է Սոչի` Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի կարգավիճակում:

Սոչի արդեն սկսել են տարբեր երկրներից ժամանել Միջազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակները եւ գործադիր կոմիտեի անդամները:

Հայաստանի մարզական պատվիրակությունը Սոչի Է մեկնել հունվարի 30-ին:

Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 7-23-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում