Սպորտ

Սոչին 100 տոկոսով պատրաստ Է ընդունել հյուրերին

1 րոպեի ընթերցում

Սոչին 100 տոկոսով պատրաստ Է ընդունել հյուրերին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչին 100 տոկոսով պատրաստ Է ընդունել փետրվարի 7-23-ը այստեղ կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի մասնակիցներին եւ հյուրերին:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ, այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին ասել Է Ռուսաստանի Դաշնության նախագահի գործերի կառավարիչ Վլադիմիր Կոժինը:

Նա նշել Է, որ արտասահմանցիները բարձր են գնահատում Սոչիի նախապատրաստումը Խաղերին:

Կոժինը նշել Է, որ այնպիսի հյուրանոցներ եւ առողջարաններ, ինչպիսիք են «Դագոմիս»-ը, «Ռուս»-ը եւ այլն, ոչ միայն լիովին պատրաստ են, այլ նաեւ պաշտոնապես շահագործման են հանձնվել:

Նա տեղեկացրել Է, որ Սոչիի Կրասնայա Պոլյանա շրջանում կգործի «Իմ Ռուսաստան» զբոսայգին` իր զանազան տաղավարներով, որոնք կներկայացնեն Ռուսաստանի Դաշնության տարբեր տարածաշրջանների մշակույթը եւ արվեստը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում