Սպորտ

Սոչիի օլիմիադայում ներկայացուցիչ կունենա նաեւ Ինդոնեզիայից անկախացած Արեւելյան Թիմորը

1 րոպեի ընթերցում

Սոչիի օլիմիադայում ներկայացուցիչ կունենա նաեւ Ինդոնեզիայից անկախացած Արեւելյան Թիմորը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեղիայից անկախացած Արեւելյան Թիմորը ներկայացուցիչ կունենա Սոչիիի օլիմպիական խաղերում: Մրցումներին կմասնակցի լեռնադահուկորդ Յոհան Գութը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից:

Արեւելյան Թիմորը Ինդոնեզիայից անկախություն ստանալուց հետո 2004 թվականից մասնակցում Է ամառային օլիմպիական խաղերին, բայց սա առաջին անգամ Է, որ այս երկրի մարզիկը կմասնակցի նաեւ ձմեռային օլիմպիական խաղերին:

Միջազգային օլիմպիական կոմիտեն միշտ ողջուել եւ խրախուսել Է օլիմպիական խաղերի մասնակիցների աշխարհագրության ընդլայնումը: Մասնակցելով ե’ւ ամառային, ե’ւ ձմեռային օլիմպիական խաղերին, Արեւելյան Թիմորը կդառնա օլիմպիական շարժման լիարժեք անդամ:

Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 7-23-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում