ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի 50 չեմպիոններ կպարգեւատրվեն ոսկե մեդալներով, որոնք նախորդ տարի Ռուսաստանի Ուրալի մարզի Չելյաբինսկ քաղաքի վրա ընկած երկքնաքարի մասնիկներ կպարունակեն: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռոսիա-24» հեռուստաալիքը:
Ըստ նույն աղբյուրի, մրցումների ժամանակ Սոչիում աշխատելու Է միանգամից 3 օլիմպիական ավան, եւ բոլոր մարզիկները բնակվելու են իրենց մրցումների անցկացման վայրին մոտ գտնվող ավանում:
Նրանց հարմարության համար օլիմպիական ավաններում գործելու են փոստ, բանկի բաժանմունք, խանութներ, կինոթատրոններ:
Մրցումները կանցկացվեն փետրվարի 7-23-ը: