Սպորտ

Օլիմպիական խաղերի նախօրեին դոպինգի դեպքեր են հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

Օլիմպիական խաղերի նախօրեին դոպինգի դեպքեր են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բիաթլոնի Ռուսաստանի ազգային հավաքականի անդամ Իրինա Ստարիխը, ում դոպինգ-ստուգմանը օրերս դրական պատասխան Է ստացվել, որոշել Է կամավոր լքել թիմը:

Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով gazeta.ru կայքը:

Չնայած պաշտոնապես Ստարիխը առայժմ որակազրկված չԷ, ինչպես նաեւ իր թիմակից Եկատերինա Յուրեւան, ում դոպինգ-ստուգումը նույնպես դրական արդյունք Է տվել, Ստարիխն, ըստ բիաթլոնի Ռուսաստանի ֆեդերացիայի կայքում հրապարակված իր նամակի, որոշել Է դիմել նման քայլի, որպեսզի բիաթլոնի Ռուսաստանի կանանց հավաքականի մարզուհիները իրենց ճնշված չզգան:

Լիտվացի բիաթլոնիստուհիներից մեկի դոպինգ-ստուգումը նույնպես դրական արդյունք Է տվել:

Այնպես որ, փետրվարին Սոչիում կայանալիք ձմեռային խաղերը դեռ չեն մեկնարկել, բայց արդեն 3 մարզուհի տուժել են դոպինգի օգտագործման պատճառով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում